Մարզային

Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների, Գյումրու «Անկախության» հրապարակից մեկնարկեց հիշատակի երթ դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ամփոփված են ինչպես Արցախյան առաջին պատերազմի, այնպես էլ քառօրյա ու 44-օրյա պատերազմում զոհված շիրակցի զինվորականների աճյունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թեև երթի նախաձեռնողը ՀՅԴ մարզային կոմիտեն ու ՀՅԴ Գյումրու երիտասարդական կազմակերպությունն էր, երթին միացել էին նաև Հայաստանի Հանրապետական ու այլ կուսակցությունների մարզային կառույցների ներկայացուցիչները: «Երթը ո՛չ քաղաքական է, ո՛չ քարոզչական: Երթին միանում են տարբեր կազմակերպությունների ու կուսակցությունների ներկայացուցիչներ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այս կերպ իրենց խոնարհումը բերել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած տղաների հիշատակին»,- նշեց կազմակերպիչներից Արա Նախշքարյանը՝ տեղեկացնելով, որ գիշերը նախատեսվում է գիշերային հերթապահություն անցկացնել գերեզմանատանը, որտեղ տեղի կունենա խնկարկում, մոմավառություն:

Երթը մեկնարկեց աղոթքով, իսկ ճանապարհին հնչում էին զոհվածների անունները:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում