Վրաստանի իշխող կուսակցությունում կարծում են, որ Սահակաշվիլին չի կարողանա վերադառնալ հայրենիք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա տեղական իշխանության մարմինների ընտրություններին, իրականում չի կարող դա անել։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, կիրակի լրագրողներին հայտնել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն:

«Ես ձեզ երկու խոսքով կասեմ. նա (Սահակաշվիլին) չի համարձակվի վերադառնալ։ Նրա համար դժվար չի լինի դրա պատճառները գտնել։ Նա կարող է մեղադրել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան, սակայն երկու խոսքով ասեմ, որ նա չի համարձակվի դա անել ։ Մենք գիտենք, որ նա դրա համար ոչ հնարավորություններ, ոչ ռեսուրսներ չունի»,- ասել է Կոբախիձեն ։

Սահակաշվիլին սեպտեմբերի 6-ին հայտարարել է, որ պատրաստվում է հայրենիք վերադառնալ իշխանության տեղական մարմինների ընտրություններին, որոնք նշանակված են հոկտեմբերի 2-ին: Նա հավելել է, որ իր երթուղու և ժամանման հստակ ամսաթվի մասին ավելի ուշ կհայտնի հրապարակայնորեն: Նրա հայտարարությունից մի քանի օր անց «Օրենք և արդարություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թամար Չարկվիանին ստեղծել է «Համաժողովրդական շարժում», որի նպատակն է նախկին նախագահի վերադարձը։

Սահակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչև 2013 թվականի նոյեմբեր։ 2013-ին նա լքել է երկիրը նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ։ Դրանից անմիջապես հետո նրա դեմ չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով արդեն դատավճիռներ են կայացվել։ 2018 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով Սահակաշվիլիին երեք տարվա ազատազրկման է դատապարտել 2006 թվականին Վրաստանի միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով: 2018 թվականի հունիսի 28-ին դատարանը նրան վեց տարվա ազատազրկման է դատապարտել 2005 թվականին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու գործով: Այս պահին Սահակաշվիլին բնակվում է Կիևում և զբաղեցնում է Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը:

Հայերեն Русский

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին