Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության զարգացման անհրաժեշտությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ Ազգային ժողովը շարունակելու է ջանքեր ուղղել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կձեւավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից եւս նմանատիպ խմբի ձեւավորում:

ԱՄԷ-ի ժամանակավոր հավատարմատարն էլ փաստել է Հայաստանի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցության կարեւորությունը: Խորհրդարանների փոխգործակցությունը համարելով ուղենշային` նա ընդգծել է համատեղ նախագծերի իրականացման կարեւորությունը:

Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում