Միջազգային

Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին ծանր վիճակում Իրաքի քաղաքացու են գտել

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին ծանր վիճակում Իրաքի քաղաքացու են գտել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի հետ Բելառուսի սահմանին ծանր վիճակում հայտնաբերվել Է Իրաքի 19-ամյա մի քաղաքացի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին հաղորդել Է Բելառուսի Հետաքննչական կոմիտեն (ՀԿ):

«Սեպտեմբերի 21-ի երեկոյան իրավապահ մարմինները հաղորդագրություն են ստացել Իրաքի 19-ամյա քաղաքացուն առողջապահության հաստատության վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու մասին: Վիճակի ծանր լինելը, ըստ նախնական տվյալների, կապված Է բազմաթիվ մարմնական վնասվածքների հետ»,-ասվում Է ՀԿ-ի տելեգրամ-ալիքում:

Երիտասարդը, որին սահմանապահ ուղեկալի աշխատակիցները գտել են բելառուսա-լեհական սահմանագոտու տարածքում, եղել Է ծանր վիճակում՝ սաստակ սառած եւ ջրազրկված: Գիտակցության գալով, օտարերկրացին պատմել Է, որ Լեհաստանի տարածքից իրեն ուժի կիրառմամբ արտաքսել են զինված մարդիկ՝ համազգեստով, նշել են ՀԿ-ում:

Քննիչները զննել են դեպքի վայրը, հարցաքննել ուղեկալի աշխատակիցներին, որոնք նրան հայտնաբերել են: Նշանակվել Է դատաբժշկական փորձաքննություն՝ վնասվածքների ծանրության աստիճանը որոշելու համար: Պլանավորվում Է տուժածի հարցաքննություն՝ թարքմանչի մասնակցությամբ: Հարուցվել Է քրեական գործ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում