Միջազգային

Կրեմլում դժվարացել են ասել, թե Պուտինը երբ դուրս կգա ինքնամեկուսացումից

2 րոպեի ընթերցում

Կրեմլում դժվարացել են ասել, թե Պուտինը երբ դուրս կգա ինքնամեկուսացումից

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ առայժմ դժվար Է հայտնել ինքնամեկուսացումից պետության ղեկավարի դուրս գալու ամսաթիվը, սակայն ընդգծել Է, որ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն աշխատում Է հեռավար կարգով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ո՛չ, առայժմ ստույգ ձեզ չեմ կարող ասել:

Բայց ես եւս մեկ անգամ կրկնում եմ. դուք տեսնում եք՝ գրաֆիկը բավականին հագեցած Է, ուստի, իսկապես, աշխատանքային գործընթացի վրա ոչ մի ձեւով դա չի ազդում ու չի փոխում»,-Պեսկովը սեպտեմբերի 22-ին ասել Է լրագրողներին: Նա հավելել Է, որ առայժմ դժվար Է ասել, թե նախագահն ինչպես կանցկացնի իր ծննդյան օրը (հոկտեմբերի 7): «Ընթանում Է աշխատանքային առօրյա, ուստի ես ձեզ ստույգ չեմ կարող ասել: Բայց, ինչպես կարգն Է, ծննդյան օրը նախագահն, այդուհանդերձ, ինչ-որ ձեւով կդիմավորի ե՛ւ ընկերների, ե՛ւ հարազատների հետ»,-պարզաբանել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:

Պեսկովը հավելել Է, որ դեռ շատ ժամանակ կա մինչեւ նախագահի ծննդյան օրը եւ ստույգ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքնամեկուսացումը կավարտվի մինչեւ այդ ժամանակը: Սեպտեմբերի 14-ին հայտնի Է դարձել, որ Պուտինը կարանտինի Է անցել «նրա շրջապատում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հայտնաբերման կապակցությամբ»: Այդ մասին հաղորդել Էր Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ավելի ուշ Պեսկովը պարզաբանել Է, որ Պուտինը ինքնամեկուսացման ռեժիմի Է անցել այն բանի առնչությամբ, որ նա կոնտակտային անձ Է նրա շրջապատում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հայտնաբերումից հետո: Անցած հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել Է, որ պետության ղեկավարն ինքնամեկուսացման ռեժիմում կգտնվի առնվազն մեկ շաբաթ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում