Գյումրիում Անկախության տոնի  առթիվ պարգևատրվեցին 44-օրյա պատերազմի մասնակիցները 

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ու Գյումրու քաղաքային իշխանությունները սեպտեմբերի 21-ին նախատեսված միջոցառումները մեկնարկեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն այցելելով: Այստեղ են ամփոփված նաև քառօրյա ու 44-օրյա պատերազմի մասնակից քաջորդիների աճյունները:

«Այսօր պանթեոն այցով մեկնարկելը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի գիտենք, որ մենք ապրում ենք ազատ ու անկախ երկրում այս հերոս հայորդիների շնորհիվ, նրանց արյամբ ու անձնազոհության արդյունքում կա Հայաստանի Հանրապետությունը։ Անկախությունը բացառիկ արժեք է, և մենք պարտավոր ենք պահել ու պահպանել այն, աշխատել, արարել ու հզորացնել մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս տարի Գյումրիում Անկախության տոնին նվիրված մասսայական միջոցառումներ նախատեսված չէին, փոխարենը մարզային կառույցի ներկայացուցիչները պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեցին պատերազմի մասնակից՝ կրթության բնագավառի ու գործընկեր կառույցների ներկայացուցիչներին, համայնքապետերին:

Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում էլ պարգևատրվողները 44-օրյա պատերազմի մասնակից զինվորներն էին: Մինչ միջոցառման մեկնարկը բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: «Պետք է հիշենք ու շնորհակալ լինենք պատերազմի մասնակից բոլոր տղաներին: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի պետք է այնպես աշխատի ու արարի, որ ձեր ու ձեր արածի նկատմամբ կարողանանք մեր պարտքը տալ»,- շնորհավորելով տղաներին նշեց Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը։

Քաղաքապետարանի կողմից տղաները ստացան հուշանվերներ ու պատվոգրեր: «Մեր երկրին առաջինը մաղթում եմ խաղաղություն ու միշտ հարգել զոհերի հիշատակը»,-«Արմենպրես»-ին ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի նախագահի «Մարտական ծառայություն» մեդալի արժանացած Ռաֆայել Գևորգի Չախալյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը