Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

«Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
  2. Քիմիական գիտություններ
  3. Կենսաբանական գիտություններ
  4. Տեխնիկական գիտություններ
  5. Գյուղատնտեսական գիտություններ
  6. Պատմական գիտություններ
  7. Տնտեսագիտություն
  8. Բանասիրական գիտություններ
  9. Իրավաբանական գիտություններ
  10. Մանկավարժական գիտություններ
  11. Բժշկական գիտություններ
  12. Դեղագործական գիտություններ
  13. Արվեստագիտություն
  14. Ճարտարապետություն
  15. Հոգեբանական գիտություններ
  16. Ռազմական գիտություններ
  17. Սոցիոլոգիական գիտություններ
  18. Քաղաքական գիտություններ
  19. Գիտություններ երկրի մասին
  20. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկելyouth@escs.amէլեկտրոնային հասցեին՝ համաձայնձևաչափի՝«Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝մինչև 500.000-ական դրամ:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.

  • կիրառական նշանակություն,
  • առաջարկում են միջգիտակարգային լուծումներ,
  • ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
  • գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայերեն

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը