Միջազգային

 Ավստրալիան առնվազն ութ ատոմային սուզանավ կստանա AUUKUS-ի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

 Ավստրալիան առնվազն ութ ատոմային սուզանավ կստանա AUUKUS-ի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիան առնվազն ութ ատոմային սուզանավ կստանա AUUKUS պաշտպանական դաշինքի շրջանակներում, ասվում Է վարչապետ Սքոթ Մորիսոնի եւ երկրի եւս երեք նախարարների համատեղ հայտարարության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ավստրալական կառավարության ղեկավարի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ Մորիսոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել են պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որը կստանաAUUKUSանվանումը: Այս դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունը կդառնա ատոմային սուզանավերի ստեղծումը Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար:

«AUUKUS-ի շրջանակներում երեք երկրները անհապաղ կերպով կկենտրոնանան լավագույն ուղու որոշման վրա՝ առնվազն ութ ատոմային սուզանավ Ավստրալիա հասցնելու համար»,- հաղորդվում Է ավստրալական կողմի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հաղորդել Էր, որ Կանբերան որոշել Է ստեղծել ատոմային սուզանավերի նավատորմ եւ հրաժարվել ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 66 միլիարդ ԱՄՆ-ի դոլար) արժողությամբ պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի: Ինչպես նշել Է ընկերությունը, ինքն Ավստրալիային առաջարկել Է «գերազանց որակի սովորական սուզանավ»:

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունը, ի պատասխան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի պաշպանական գործընկերության ձեւավորման, արդեն կոչ Է արել երկրին՝ հրաժարվել սառը պատերազմի մտածողությունից եւ դաշինքներ չստեղծել, որոնք ուղղված լինեն որեւԷ մեկի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում