Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան՝ աշխատակազմին, համայնքապետերին և մարզի ենթակառուցվածքների ղեկավարներին ներկայացնելով նորանշանակ մարզպետ Կարեն Սարգսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին կատարած աշխատանքի համար՝ նկատելով, որ նա երեք տարի պատասխանատու կերպով ղեկավարել է մարզը:

«Ներկայացնելով Կարեն Սարգսյանին՝ նա նշել է, որ վերջինս երկար ժամանակ գլխավորել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն, մինչ այդ Գեղարքունիքի մարզում ջրային ոլորտում պատասխանատու դերակատարում է ունեցել: Շնորհավորելով Կարեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը նրան մաղթել է հաջողություններ և պատրաստակամություն հայտնել աջակցել յուրաքանչյուր լավ նպատակի իրագործման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Գնել Սանոսյանը մեծ պատիվ է համարել հարազատ մարզի ղեկավարումը՝ ընդգծելով, որ հնարավորություն է ունեցել սեփական փորձով, գիտելիքներով և կարողություններով օգտակար լինել: Նա շնորհակալություն է հայտնել ընձեռված հնարավորության համար՝ միասին աշխատած ժամանակաշրջանը որակելով բարդ, սակայն լի համայնքային տարբեր ոլորտների ձեռքբերումներով: Նա հաջողություն է մաղթել նորանշանակ մարզպետին դժվարին խնդիրների լուծման գործում՝ ի շահ մարզի ու նրա բնակչության:

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից հայտնում են նաև, որ Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման պատասխանատու պաշտոն իրեն վստահելու համար՝ նշելով, որ մարզը զարգանալու է ՀՀ կառավարության ծրագրին համահունչ և բոլոր խոստումները տեսանելի ապագայում իրականություն են դառնալու:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում