Ֆրանսահայ հայագետ Ալեքսանդր Վարպետյանը Երևանում ներկայացրեց իր «Opus Magnum» աշխատությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ հայագետ, ազգագրագետ, էաբան և գոյաբան Ալեքսանդր Վարպետյանի «Opus Magnum» աշխատության մեջ ամփոփվել են տարբեր ժամանակներում գրված հեղինակի այն անտիպ հայագիտական և էաբանական հոդվածներն ու էսսեները, որոնք նախանձախնդրորեն ընտրված և դրված էին մի կողմ՝ սպասելով հրատարակման նպատակահարմար ժամանակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

Ալեքսանդր Վարպետյանի խոսքով՝ աշխատությունը «Opus Magnum»-ի 20-րդ հատորն է: Մասնագետին հետաքրքրել է «էությունը»:

«Երկար ժամանակ փնտրում էի «էությունը» ամեն տեղ: Կանտը, Շոպենհաուերը, Հեգելը, անգամ Մարքսը խոսում են «էության» մասին, սակայն ոչ ոք մինչև վերջ այն չի գտնում: Անգամ Պաստեռնակն է նշում, որ փնտրում է «էությունը», սակայն չի գտնում այն: Ամբողջ մարդկությունը խոսում է «Էության» մասին՝ չիմանալով, թե ինչ է այն և որտեղից է գալիս: Այս աշխատության մեջ ես գտել եմ «էությունը» »,-ասաց նա:

Աշխատության առաջաբանում ասվում է, որ նյութերը տարաբաշխված են հիմնականում երկու բաժիններում՝ հայա-արևելագիտական և էաբանական (էիզմի): Դրանք միմյանց շաղկապված են այնքանով, որքանով առաջինը երկրորդի հենքն է՝ որպես համամարդկային մտքի ձևավորման և զարգացման անդաստան:

Երկրորդ բաժինն էիզմի ածանցյալներն են, ունակ գիտական տարբեր բացահայտումների հետ անվերջ խորանալու և ընդարձակվելու:

«Գրքի խորագիրը՝ «Opus Magnum» (լատ. «Գերակա գործ», ալքիմիայում՝ «Փիլիսոփայական քարի» որոնում…) համադրում է երկու իմաստները: Հասկանալի է, որ, լինելով էիզմի համակարգում շարունակական ճյուղավորումներ, հատորն ավելի մատչելի կլինի էիզմին ծանոթ անձանց կամ մտմտող շրջանակներին, իսկ առավել՝ մասնագետներին և այս նախասիրությամբ անհատներին»,-ասվում է աշխատության առաջաբանում:

Գրքի լույսընծայման գործում համեստ ներդրում է ունեցել «Արարատ համազգային համախմբում» հայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նախագահը Սարգիս Զորանյանն է:

Ալեքսանդր Վարպետյանը ծնվել է ընտանիքում, որի արմատները Խոլև Սասուն-Բիթիս մարզերից են և 1948 թվականին Մարսելից գաղթել ենՀայաստան:

1968 թվականին նա ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը և 1970 թվականին «Հայֆիլմ»կինոստուդիայի դերասանական բաժինը։ 1975 թվականինՄարսելում շարունակում է իր մասնագիտական գործունեությունը որպես ճարտարապետ, ազգագրագետ պրոդյուսեր, գրող, հրապարակախոս, հիմնականում հայագետ, ազգագրագետ և էաբան։

Նշված բնագավառներում Վարպետյանը արժանացել է ազգային և միջազգային մրցանակների։ Նա հրատարակել է «Արփիական», «Ովքե՞ր են ի վերջո արիացիները», «Ոգեկոչ», «Ինքնություն», «Էություն», «Արիականք», «էականք» և մի շարք այլ գրքեր:

Վարպետյանի գործերի, գործունեության վերաբերյալ արտահայտվել են Գառզուն, Ս.Փարաջանովը, Հ.Շիրազը, Հ.Սահյանը, Ա.Տերտերյանը, Վ.Համբարձումյանը, Վ.Իվանովը և ուրիշներ:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն