Այս նախագիծը մեզ չի մոտեցնում հայանպաստ այդ լուծումներին. Վարդանյանը՝ ընդդիմության նախագծի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջարկում է ՀՀ ԱԺ-ում ունենալ «Արցախի հարցերվ» անվանմամբ մշտական հանձնաժողով, իշխանական խմբակցությունը դեմ է արտահայտվում ՝ հիշեցնելով ՀՀ-ի և Արցախի միջև արդեն իսկ գործող միջխորհրդարանական հանձնաժողովի մասին, ՀՀ ԱԺ բոլոր հանձաժողովների՝ Արցախի հարցով զբաղվելու իրավասության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը:

Վարդանյանը հիշեցրեց, որ 8-րդ գումարման առաջին նիստում հանձնաժողովների ձևավորման ընթացքում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկել էին ձևավորել Արցախի հարցերով առանձին հանձնաժողով, որը, սակայն, մերժվել էր:

«Հատկապես այս փուլում, երբ ընթանում են տարբեր գործընթացներ Արցախի, Հայաստանի շուրջ, մենք, իբրև խորհրդարանական երկիր, պետք է կարողանանք մեր մշտական հանձնաժողովների գործառույթներում Արցախին առնչվող հարցերը ներառել»,- ասաց Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ առանձին հանձնաժողով չստեղծելու իշխանության արգումենտներից մեկը դեռև 1998 թվականին ՀՀ-ի և Արցախի խորհրդարանների միջև ստեղծված միջխորհրդարանական հանձնաժողովի առկայությունն էր: Պատգամավորը հավելեց, որ 1998 թվականից հանձնաժողովի բազմաթիվ նիստեր են եղել, բայց վերջին նիստը բուն այդ թեմայով եղել է 2019 թվականի մայիսին: Նա կարևորեց այդ հանձնաժողովի ստեղծմամբ թե՛ հարևան երկրներին, թե՛ միջազգային հանրությանն ազդակ ուղարկելը:

Հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանն իր կարծիքը հայտնեց նախագծի վերաբերյալ.

«Այս նախագծով առաջարկվում է լիազորությունների այն մեծ մասը, որը միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա վերապահված է ՀՀ-ի և Արցախի միջև ձևավորված և արդյունավետ գործող ձևաչափին, որը նախագահում են ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները, իջեցնել սովորական պրոֆիլային հանձնաժողովի մակարդակի»:

Վարդանյանը շեշտեց, որ ՀՀ ԱԺ-ում գործող բոլոր հանձնաժողովներն իրենց իրավասության ոլորտներում զբաղվում են Արցախի հարցով: Ըստ նրա՝ նախագիծն ունի առավելապես ներպետական սպառման բովանդակություն:

«Արտաքին իրավաքաղաքական հարթությունում այս փոփոխությունը որևիցե եղանակով նույնիսկ մեկ քայլ չի մոտեցնում Արցախի հարցի կարգավորմանը: Այո, մենք համարում ենք, որ Արցախյան հակամարտությունը և Արցախյան հիմնահարցը փակ չէ, քանի որ կա միջազգայնորեն ճանաչված ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում աշխատանքները պետք է տարվեն այնքան ժամանակ, մինչև այդ հարցի քաղաքական լուծումը տեղի չունենա»,-նշեց նա:

Ըդգծեց, որ անկախ քաղաքական պատկանելիությունից, պատրաստ են արտաքին քաղաքական դաշտում ուս-ուսի տված Արցախի հարցի հայանպաստ կարգավորման համար պայքարել ցանկցած հայի հետ՝ թե իշխանակական, թե ընդդիմադիր պատգամավորների:

«Բայց ,այդուհանդերձ, մենք պետք է ունենանք այնպիսի լուծումներ, որոնք լինեն արդյունավետ, օգտակար բոլորին, նախևառաջ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: Ցավով պետք է արձանագրեմ, որ այս նախագիծը որևիցե եղանակով մեզ չի մոտեցնում այդ հայանպաստ լուծումներին: Այն չի էլ վատթարացնում իրավիճակը, այն որևիցե բան չի փոխում, մենք արձանագրում ենք այն, ինչ շուտվանից կար»,-ասաց հանձնաժողովի նախագահն ու առաջարկեց ձեռնպահ մնալ այն ընդունելուց:

Հայերեն

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով և դիզելային վառելիքով 26 վագոն

«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող պատգամավորի թեկնածուներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է

ՀՀ ՊԵԿ-ն օրինապահ ԱՏԳ մասնակիցների համար կիրառում է պարզեցված մաքսային ընթացակարգեր

Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/06/26

Ասիական ինդեքսներ - 26/06/26

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի

Փորձաքննությամբ պարզվել է՝ «Պանիր Լոռի»-ն արտադրում է վտանգավոր սննդամթերք

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին