Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման մասնակից վիրահայ երիտասարդներն այցելել են ԿԳՄՍՆ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ԿԳՄՍնախարարության աջակցությամբ իրականացվող Համահայկական ճանաչողական և համագործակցության միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդներըՎիրահայոց թեմի երիտասարդության բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են նախարարությունում: Հանդիպմանը ներկա էր Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը:

Ծրագիրն իրականացվում է 2017 թվականից, որին յուրաքանչյուր տարի մասնակցում են 16-30 տարեկան 25 երիտասարդներ Թբիլիսիից, Ախալքալաքից, Ախալցխայից, Նինոծմինդայից, Բաթումիից և այլն: Նպատակն է հայկական արժեքների քարոզման միջոցով վիրահայ երիտասարդներին Հայաստանն առավել ճանաչելի դարձնելն ու հայապահպանությանն օժանդակելը: Այս տարի միջոցառումը մեկնարկել է սեպտեմբերի 8-ին: Միջոցառման շրջանակում վիրահայ երիտասարդների համար կազմակերպվում է քառօրյա ճանաչողական այց Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր վայրեր: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից։

«Գոհար Մամիկոնյանը ողջունել է երիտասարդներին և հույս հայտնել, որ հայրենաճանաչողական այցից հետո նրանք ավելի շատ կսիրեն հայրենիքը:

Տեր Տաթև քահանա Մարուքյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի պետական աջակցության համար: Ըստ նրա՝ թեև խրախուսվում է ծրագրին նոր մասնակիցների ներգրավումը, սակայն նախորդ տարիների մասնակիցները ևս ցանկություն են հայտնել այս տարի նույնպես այցելել հայրենիք:

Մասնակիցներն արդեն եղել են Գոշավանքում, Սևանավանքում, Մատենադարանում: Նախատեսվում են այցեր Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանական համալիր, ինչպես նաև Գորիս, Խնձորեսկ, Ջերմուկ և Նորատուս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մասնակից երիտասարդներից 21-ամյա Ռաֆայել Գասպարյանը նշել է, որ չնայած առաջին անգամ չէ հայրենիքում, բայց տպավորված է այցելություններից և անհամբեր սպասում է հատկապես Տաթևի վանք այցին: Ապագա բժիշկը վստահեցրել է, որ մի օր անպայման բնակություն կհաստատի Հայաստանում:

Հանդիպման ավարտին երիտասարդներն իրենց հուզող հարցերն են ուղղել կրթության ոլորտի, Վրաստանում հայապահպանությանը վերաբերող խնդիրների շուրջ:

Նախարարության տեղեկացմամբ՝ միջոցառումն իրականացվում է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «1115 Երիտասարդության ծրագրի» «11001. Երիտասարդական քաղաքականությանն ուղղված միջոցառումներ» բյուջետային տողով, որն ուղղված է հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցությանը, երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության խթանմանը և երիտասարդների զբաղվածության հնարավորությունների մեծացմանը:

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ