Տնտեսություն

Ամբողջությամբ թվային և 100% մարդակենտրոն․ Ակբա

2 րոպեի ընթերցում

Ամբողջությամբ թվային և 100% մարդակենտրոն․ Ակբա

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խելացի բանկինգ, թվային լուծումներ, իննովացիոն տեխնոլոգիաներ և նոր բիզնես մոդելներ: Ակբա բանկը տրանսֆորմացնում է դասական բանկային համակարգը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Կաբա բանկից։

Երեք տարի առաջ Ակբան սկսեց թվային տրանսֆորմացիայի լայնամասշտաբ նախագիծ. վերլուծելով և ուսումնասիրելով տեխնոլոգիաների շուկան, առաջարկող տեխնոլոգիական պլատֆորմներն ու բիզնես լուծումները՝ բանկը երկարաժամկետ համագործակցության պայմանագիր կնքեց աշխարհում առաջատար բիզնես լուծումներ տրամադրող գերմանական SAP ընկերության հետ։

«Սա մեծ մարտահրավեր էր բանկի համար, և մենք հասկանում էինք կարճաժամկետ ապագայում ինչ-որ գործիքների, պրոդուկտների առումով կարող ենք հետ մնալ մեր մրցակիցներից: Բայց նաև հասկանում էինք, որ երկարաժամկետ ապագայում նման լայնածավալ թվային տրանսֆորմացիայի իրականացումը այլընտրանք չունի։ Նման տեխնոլոգիաներ ներդնելը թույլ է տալիս լավագույն հիմքի վրա ստեղծել նոր բիզնես լուծումներ, որոնք նպաստում են մեր բիզնեսի արդյունավետության բարձրացմանն ու հանդիսանում մեր զարգացման անկյունաքարային գործոններից մեկը»,- նշում է Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում