Տնտեսություն

Բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature  քարտապանների համար

1 րոպեի ընթերցում

Բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature  քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս բանկը սկսել է VISA Signature պրեմիում դասի քարտերի տրամադրումը եւ նշված քարտատեսակը օգտագործողներին, VISA համակարգի առաջարկից բացի, ընձեռում հավելյալ հնարավորությունները.

- Կոնվերս Բանկի VISA Signature քարտապանները՝ մինչեւ 14 տարեկան երկու երեխայի հետ «Զվարթնոց» օդանավակայանի Business Lounge-ի ծառայություններից կօգտվեն առանց մուտքի եւ սպասարկման վճարի: Քարտից՝ մուտքի վավերացման համար կգանձվի ընդամենը 100 դրամ:

- VISA Signatureքարտապաններին կառաջարկվի վարկային սահմանաչափ, որը հնարավոր է օգտագործել ցանկացած նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոնվերս բանկից, VISA վճարահաշվարկային համակարգը, իր հերթին, պրեմիում դասի VISA Signature քարտապաններին ընձեռում է հետեւյալ հնարավորությունները՝ աշխարհի ցանկացած միջազգային օդանավակայանում Lounge key-ի 4 անվճար մուտք, ճամփորդական ապահովագրություն, 12% զեղչ agoda.com -ում, 35% զեղչ AVIS սպասարկման կետերում, փոխհատուցում ուշացած չվերթների և ուղեբեռների համար, գնումների ապահովագրություն , կոնսիերժ ծառայություն եւ այլն:

Կոնվերս Բանկի առաջարկի մանրամասները` https://www.conversebank.am/hy/visa-signature/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում