Միջազգային

Իսրայելում հայտարարել են, որ չեն քննարկում Գոլանի բարձունքների վերադարձը Սիրիային

1 րոպեի ընթերցում

Իսրայելում հայտարարել են, որ չեն քննարկում Գոլանի բարձունքների վերադարձը Սիրիային

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը չի քննարկում Գոլանի բարձունքների վերադարձը Սիրիային: Այդ մասին ասել Է Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսրայելը չի քննարկում Գոլանի բարձունքները Սիրիային վերադարձնելու հարցը»,-ասել Է Լապիդը՝ հանդես գալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Գոլանի բարձունքների տարածքի մեծ մասն Իսրայելի կողմից օկուպացվել Է 1967 թվականին Սիրիայի հետ վեցօրյա պատերազմից հետո: 1981 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ճանաչել Գոլանի մի մասն իր տարածք հռչակելու Իսրայելի որոշումը: 2019 թվականից ԱՄՆ-ը միակ պետությունն Է, որը ճանաչել Է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների օկուպացված տարածքների նկատմամբ:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել Է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած հաղթանակի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում