Տնտեսավարողները կտուգանվեն աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները պետք է պատվաստվեն կորոնավիրուսային հիվանդության դեմ կամ ամսական 2 անգամ՝ 14 օրը մեկ, ՊՇՌ թեստ հանձնեն և ներկայացնեն բացասական պատասխանը հավաստող փաստաթուղթը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը նշեց, որ իրենք ստուգայցեր են իրականացնելու բոլոր կառույցներ։

«Մեր աշխատակիցները ստուգայցեր են իրականացնելու և՛ պետական, և՛ մասնավոր կառույցներ, ստուգելու ենք գրանցամատյանների առկայությունը, արված գրանցումները և ներկայացված բոլոր փաստաթղթերը, որոնք կհավաստեն աշխատակիցների պատվաստված կամ ՊՇՌ թեստ հանձնած լինելու մասին։ Նախօրոք մենք գնալու ենք այն կառույցներ, որոնց վերաբերյալ ՀՎԿԱԿ-ից ստացել ենք 3 և ավելի կորոնավիրուսով հիվանդ աշխատակցի մասին տեղեկություն։ Առաջնային այցերը լինելու են նաև ավելի ռիսկային տնտեսավարողների մոտ՝ ուսումնական հաստատություններ, առևտրի կենտրոններ և այլն»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ստուգայցերի ժամանակ խախտումների արձանագրման դեպքում կիրառվելու են նաև պատժամիջոցներ և տրվելու են կարգադրագրեր՝ տվյալ խախտումները վերացնելու նպատակով։ Հարությունյանը շեշտեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն պատժամիջոցները կիրառվելու են 42-րդ հոդվածով (սանիտարական, սանիտարահիգիենիկև սանիտարահակահամաճարակային կանոններըև նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելը), որոշ դեպքերում՝ նաև 182․4 հոդվածով (կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտում)։

Խոսելով այն մտավախությունների մասին, որ տնտեսավարողը կարող է գրանցամատյանում կեղծ տեղեկություն ներկայացնել, ԱԱՏՄ-ն պարտադիր ստուգելու է նաև սերտիֆիկատները՝ պատվաստման կամ ՊՇՌ թեստը հավաստող։

«Բնականաբար, ներկայացված սերտիֆիկատների և գրանցումների թիվը պետք է համապատասխանի։ Մենք ստուգում ենք, թե ով և ինչքան սերտիֆիկատ է ներկայացրել, գրանցամատյանում նայում ենք համապատասխանությունը»,- նշեց Հարությունյանը։

Առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսավարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը