Որոշ ԲԿ-ներում պետպատվերի համար սահմանված տեղերն արդեն լրացել են․ ԱՆ-ն տեղեկացնում է՝ գործում է հերթագրման կարգ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարարությունից հերքում են, որ ներքին կարգով գերատեսչությունից գրություն է իջեցվել բժշկական հաստատություններին՝ քաղաքացիներին պետպատվերով սպասարկելը դադարեցնելու մասին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ որոշ բուժհաստատություններում պետպատվերի համար սահմանված տեղերն արդեն լրացել են։

«Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանում ակտիվ դիմելիությունը՝ շատ սպասելի երևույթ է։ Միևնույն ժամանակ, սա չի նշանակում, որ այս խնդիրը բոլոր ԲԿ-ներում է։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բուժհաստատությունները պետք է զգուշացնեն քաղաքացիներին, որ գործում է հերթագրման կարգ։ Գրանցվելուց հետո, մեր քաղաքացիները կկարողանան ստանալ իրենց բուժումը»,- նշեց Խաչատրյանը։

Սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է սպասարկել այն քաղաքացիներին, ովքեր պետպատվերով տրամադրվող բուժօգնություն ստացող շահառու են։ ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՆ-ից ներքին կարգով գրություն է իջեցվել, համաձայն որի, դեռևս 2004 թվականից գործող օրենքը որոշվել է որոշ ժամանակով դադարեցնել։

Հայերեն

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն

Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Երևանում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հաքերները Binance կրիպտոբորսայից գողացել են 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան