Գրիգի «Հիսուսի կատուն» ընդգրկվել է HOTLIST մրցույթի տարվա տասը ընտրված գրքերի շարքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արձակագիր Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի գերմաներեն թարգմանությունը ներառվել է գերմանական HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի տարվա տասը ընտրված գրքերի շարքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրողն իր «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում գրել է, որ սկզբում 179 գրքից HOTLIST-ի հոգաբարձուների խորհուրդն ընտրել է 30 գիրք, որից հետո քվեարկության և ժյուրիի որոշմամբ ձևավորվել է տարվա գրքերի տասնյակը:

Գրիգը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր քվեարկել են, ժյուրիի անդամներին և կազմակերպիչներին, գրքի թարգմանիչներ Վիեբկէ Զոլմանին և Անահիտ Ավագյանին՝ ընտիր թարգմանության և սրտացավ վերաբերմունքի համար: «Շնորհակալ եմ «Գյոթե» կենտրոնին, որովհետև ժողովածուի առաջին պատմվածքն առաջին անգամ գերմաներեն է թարգմանվել կենտրոնի գրական թարգմանչական ծրագրերից մեկի շրջանակում, և ընդհանրապես, «Գյոթե» կենտրոնն ինձ համար լավ ծանոթությունների և նոր ընկերներ գտնելու հնարավորություն ընձեռեց: Շնորհակալ եմ Նազարեթ Սեֆերյանին «Հիսուսի կատուն» գրքի անգլերեն հիասքանչ թարգմանության համար. այն իր ուրույն դերն ունեցավ գիրքը գերմաներեն թարգմանելու որոշման վրա: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Amalia և Werner van Gent-ներին և շվեյցարական Kolchis հրատարակչությանը: Շնորհակալ եմ իմ հրատարակիչ «Անտարեսի» ամբողջ թիմին` Արքմենիկ Նիկողոսյանի և Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Եվ, իհարկե, շնորհակալ եմ Գուրգեն Խանջյանին, ես միշտ շնորհակալ եմ Գուրգեն Խանջյանին, և կապ չունի կա առիթ, թե չէ»,- նշել է գրողը՝ լավ օր մաղթելով բոլորին:

«Հիսուսի կատուն»հրատարակվել է 2015թվականին «Անտարես» հրատարակչության «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով: Վերահրատարակվել է2017թվականին։

ԽմբագիրըԳուրգեն Խանջյանն է, հրատարակման խմբագիրը՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն