Միջազգային

Իսրայելում առաջին անգամ սիամական երկվորյակների հազվագյուտ վիրահատություն է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելում առաջին անգամ սիամական երկվորյակների հազվագյուտ վիրահատություն է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելում հաջողությամբ վիրահատել են 1-ամյա սիամական երկվորյակներին, որոնք գլխի հետնամասով միմյանց միացած էին լույս աշխարհ եկել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ն, սա երկրում իրականացվող առաջին նման վիրահատությունն է՝ երկուսի համար արվել է գլխի փոխպատվաստում, որն արվել է իսրայելցի և արտասահմանցի մասնագետներից կազմված թիմի կողմից։

Զույգ քույրերը վիրահատությունից հետո առաջին անգամ տեսել են իրար։ Վիրահատության ողջ գործընթացը տևել է 12 ժամ, քույրերն իրենց լավ են զգում։ Աղջիկները դեռ անուն չունեն։

«Նրանք շնչում և ուտում են ինքնուրույն»,- ասել է պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ալդադ Զիլբերշտեյնը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում