«Նոր գիրք»-27/21. Բանաստեղծություններ, մայրաքաղաք, արջ․․․

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Արմեն Բարխուդարյան, «Frisson»

Արմեն Բարխուդարյանի «Frisson» բանաստեղծությունների ժողովածուում հեղինակն անդրադառնում է տարբեր թեմաների։ Այն պատկերում է գաղթականի հոգու տառապանքները, նրա անդարձ կարոտը և վերադարձի բաղձանքը։ Բանաստեղծությունները յուրատեսակ մտորումներ են սիրո ուժի, հիասթափության, ապրելու ու արարելու ձգտման և այլ հարցերի շուրջ։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն

Ռոբերտ Մենասե, «Մայրաքաղաք»

Ավստրիացի գրող Ռոբերտ Մենասեի «Մայրաքաղաք» վեպում ծավալվող իրադաձությունների կենտրոնում Եվրամիության վեց պաշտոնատար անձինքն են, որոնք պատասխանատու են Եվրամիության տարեդարձը նշելու նախապատրաստական աշխատանքների համար: Տոնակատարությունները նախատեսված են Օսվենցիմում, որտեղ շատերն առաջարկում են տեղափոխել Եվրոպայի քաղաքական մայրաքաղաքը: Բացի բարձր հասարակության ներկայացուցիչներից՝ վեպում կա նաև մարդասպան, որը սպանել է ինչ-որ կարևոր մեկին… Թարգմանությունը գերմաներենից՝ Կարլեն Մատինյանի, խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Մայքլ Բոնդ, «Փադինգթոն անունով արջուկը»

Փադինգթոն արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա` Լոնդոն: Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը: Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ: Թարգմանությունը` Լուսինե Հայրապետյանի, նկարազարդումները` Փեգի Ֆորթնումի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը