Հասարակական

Սերբիայում ձերբակալել են ՀՀ-ի կողմից հետախուզվող ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին

1 րոպեի ընթերցում

Սերբիայում ձերբակալել են ՀՀ-ի կողմից հետախուզվող ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն. Հայաստանի իրավապահ մարմինների տեղեկություններով 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ Միլենկովսկու գլխավորությամբ Հայաստանից դուրս են բերել նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումար հափշտակելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Alsat-M» հեռուստաալիքը:

Միլենկովսկուն ձերբակալել են դեռևս օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մուտք գործելու համար «Պրեսևո» սահմանակետը հատելիս: Դա նաև հաստատել է Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում