Վրաստանի նախկին վարչապետը մեկնարկել Է նախընտրական արշավը Թբիլիսիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ եւ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Գախարիան պաշտոնապես մեկնարկել Է իր նախընտրական արշավը մայրաքաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընտրողների հետ իր առաջին հանդիպումը Գախարիան անցկացրել Է Իսանի շրջանում՝ «Վրաստանի համար» կուսակցությունից այս շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Թաթա Խվեդելիանիի հետ միասին:

Գախարիան ընտրողներին պատմել Է, թե իր համար որքան մեծ նշանակություն ունի Թբիլիսին, քաղաք, որտեղ նա ծնվել Է, մեծացել եւ կրթություն Է ստացել:

«Ինչի մասին մենք խոսենք, այն Էլ անելու ենք: Մենք սուտ խոստումներ չենք տալիս մարդկանց, դրանով իսկ մենք չենք անարգում ո՛չ մեզ, ո՛չ մյուսներին: Եթե կա մի բան, ինչը չի կարող արվել, մենք այդպես Էլ կասենք, որ որ դա չի կարող արվել: Դուք ինձ գիտեք. ես շատ սխալներ եմ թույլ տվել, բայց նաեւ շատ բան եմ արել: Ինչ ասել եմ՝ այն Էլ արել եմ, եւ ես գիտեի՝ ինչին ծառայել»,-հայտարարել Է Գախարիան:

Նախկին վարչապետի խոսքով՝ իր կուսակցությունը գնում Է ընտրությունների, որպեսզի երկրի քաղաքացիներին հնարավորություն տա արժանի ձեւով ապրել եւ արժանի ձեւով պահել իրենց ընտանիքները, իսկ դրա համար երկրի քաղաքականություն պետք Է գան նոր մարդիկ:

«Այս երկրում ավելի կարեւոր ոչինչ չկա, քան բարեխղճությունն ու պրոֆեսիոնալիզմն են: Մենք հոգնել են տեսնել միեւնույն դեմքերը. մենք պետք Է երիտասարդների համար ճանապարհ բացենք քաղաքականության մեջ»,-հայտարարել Է Գախարիան:

Ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: 64 քաղաքների ու շրջանների բնակիչներ կընտրեն քաղաքապետեր եւ տեղական խորհրդակցական մարմինների (սակրեբուլո) պատգամավորներ:

«Վրաստանի համար» կուսակցությունը հարցումների մեծ մասի արդյունքներով երրորդ տեղն Է զբաղեցնում վարկանիշում՝ «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից եւ «Միասնական ազգային շարժում» գլխավոր ընդդիմադիր ուժից հետո, հաղորդել Է Sputnik-ը:

Հայերեն Русский

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին