ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հաղորդել Է Փանջշերի հարթավայրի համար մարտերի չորս օրվա ընթացքում «Թալիբան» շարժման 350 զինյալների զոհվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Թալիբների կորուստները վերջին չորս օրվա ընթացքում կազմել են 350 սպանված, 287 վիրավոր, 35 ձերբակալված»,-ասվում Է Twitter-ում Ճակատի զետեղած հաղորդագրության մեջ:
Թալիբներն անհնազանդ հարթավայրի վրա, որն Աֆղանստանի՝ իրենց կողմից չվերահսկվող միակ նահանգն Է, գրոհում Է երկու հիմնական ուղղություններով՝ Բաղլանի նահանգի Անդարաբ հարթավայրի եւ Փարվանի նահանգի Գուլբախոր քաղաքի կողմից:
Նախօրյակին թալիբների ղեկավարության ներկայացուցիչ Ամիր Խան Մոթաքին զինյալների կողմից չվերահսկվող միակ նահանգի ղեկավարության հետ բանակցությունները համարել Է անարդյունավետ եւ խոստացել, որ Փանջշերը կվերցվի ուժով:
Այդ նպատակին հասնելու համար թալիբներն այդ շրջանում կենտրոնացրել են հյուսիսարեւելյան չորս նահանգներից՝ Բադախշանից, Թահարից, Կունդուզից եւ Բաղլանից զինյալների: Բացի այդ, հարթավայրի վրա հարձակվելու համար թալիբների ջոկատներ են ուղարկվել Քաբուլից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: