Հասարակական

1-4-րդ դասարանցիները դասագրքերը կստանան անվճար, 5-12-րդ դասարանցիները՝ տարեկան վարձավճարով

1 րոպեի ընթերցում

1-4-րդ դասարանցիները դասագրքերը կստանան անվճար, 5-12-րդ դասարանցիները՝ տարեկան վարձավճարով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:

«Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուր տարվա համար վարձավճարները սահմանված են 280-550 դրամի չափով` ըստ դասարանների և առարկաների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հայտնում են նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատված սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում բոլոր սովորողները դասագրքերը ստանում են անվճար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում