Պաշտոնական

Արցախը լինելու է կանգուն, ազատ և անկախ. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Արցախը լինելու է կանգուն, ազատ և անկախ. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

Ինչպես ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են «Արմենպրես»-ին, ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով` լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով: Պատմությունն ապացուցել է, որ որեւէ պատերազմ ի զորու չէ ընկճել հայի` հաղթանակներով թրծված ոգին:

Այս անկախությունը ձեռք է բերվել մեր անպարտ հերոսների կյանքով ու արյամբ, մեր մայրերի չմարող հավատով: Արցախը, որպես հայի հավերժության բանաձեւ, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ:

Հավերժ փառք ու խոնարհում անկախության համար մարտնչած մեր հերոսներին, մեր սխրագործ քաջորդիներին: Արցախյան վերազարթոնքի սպասումով` մաղթում եմ խաղաղություն եւ բարօրություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում