Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 3886 մարդ, մահացել՝ 74-ը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 3886 մարդ, մահացել՝ 74-ը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1062164.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 886 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 553 հազար 697 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4103 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է497 հազար 517 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 74 մարդ, ընդհանուր՝ 7482: