Հասարակական

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու փաստի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

«2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայություն իրականացնող՝ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը, որը նույն օրը՝ ժամը 11:45-11:50-ի սահմաններում, բժշկական կենտրոնում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը

ՀՀ ՊԵԿ նախագահն Իրանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր

Ռումինիայի Սահմանադրական դատարանը վիճարկել է 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու որոշումը

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանությունից փրկվածներին նվիրված բացառիկ ցուցադրություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համար

Մահացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի զինծառայողը. ԱԱԾ նախնական տվյալներով՝ պատճառը նրան ամրակցված ինքնաձիգից կրակոցն է

Պեսկովն Ուիթքոֆի մոսկովյան այցն անվանել է մաքոքային դիվանագիտություն

Հնդկաստանում զգուշացրել են հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

ՀՀ-ում կներդրվի կենսաչափական անձնագրերի ժամանակակից և անվտանգ համակարգ