Քաղաքականություն

Հայաստանը կհարգի Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը. Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կհարգի Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք հետեւում ենք Աֆղանստանի իրադարձություններին։ Մենք կողմ ենք տարածաշրջանում խաղաղությանը և կողջունենք ու կհարգենք Աֆղանստանի ժողովրդի ընտրությունը»,-ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ կցանկանար խաղաղություն եւ հանդարտություն տեսնել կազմակերպության ողջ պարագծով, այդ թվում Աֆղանստանում:

«Հայաստանը նույնպես ջանքեր կգործադրի կայանալիք գագաթաժողովի նախաշեմին (սեպտեմբերի ՀԱՊԿ գագաղթնաժողով – խմբ.) միասնական դիրքորոշում մշակելու համար»,- եզրափակեց Միրզոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում