ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել COVID-19-ով պայմանավորված` չեղարկել Ադրբեջան կատարվելիք իրենց այցերը
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել COVID-19-ով պայմանավորված` չեղարկել Ադրբեջան կատարվելիք իրենց այցերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1062026.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը երկուշաբթի օրը Ադրբեջան մեկնող ամերիկացիներին կոչ է արել չեղարկել իրենց ուղևորությունները՝ COVID-19 դեպքերի կտրուկ աճի պատճառով։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։
Նույն պատճառով կենտրոնը խորհուրդ է տվել սահմանափակել ճանապարհորդությունները դեպի Շվեյցարիա, Էստոնիա և Հյուսիսային Մակեդոնիա: