Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ ասուլիս կտան Խոակին Կապառոսն ու Հենրիխ Մխիթարյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի նախախաղային մամուլի ասուլիսին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ կներկայանա Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով18:30-ին(Երևանի ժամանակով՝ 20:30) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մինչև սեպտեմբերի 1-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկելmedia@ffa.amէլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Հենրիխ Մխիթարյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:

Խոակին Կապառոսի՝Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստանհանդիպումից հետո կայանալիք հետխաղային ասուլիսի համար հարցերը ևս պետք է ուղարկելmedia@ffa.am էլ.հասցեին՝ ոչ ուշ քան խաղավարտից հետո՝ 10 րոպեի ընթացքում:

Սեպտեմբերի 2-ինՀայաստանիազգային հավաքականը կանցկացնիԱշխարհի 2022 թ. առաջնությանընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ՍկոպյեումմրցելովՀյուսիսային Մակեդոնիայիընտրանու հետ:

Հայերեն Русский Türkçe

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը