Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից առաջ ասուլիս կտան Խոակին Կապառոսն ու Հենրիխ Մխիթարյանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի նախախաղային մամուլի ասուլիսին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ կներկայանա Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով18:30-ին(Երևանի ժամանակով՝ 20:30) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մինչև սեպտեմբերի 1-ը՝ ժամը 12:00, իրենց հարցերն ուղարկել[email protected]էլեկտրոնային հասցեին:
Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Հենրիխ Մխիթարյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու:
Խոակին Կապառոսի՝Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստանհանդիպումից հետո կայանալիք հետխաղային ասուլիսի համար հարցերը ևս պետք է ուղարկել[email protected] էլ.հասցեին՝ ոչ ուշ քան խաղավարտից հետո՝ 10 րոպեի ընթացքում:
Սեպտեմբերի 2-ինՀայաստանիազգային հավաքականը կանցկացնիԱշխարհի 2022 թ. առաջնությանընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ՍկոպյեումմրցելովՀյուսիսային Մակեդոնիայիընտրանու հետ: