Թյուրինգիայի արական երգչախմբի համերգը Գավառ քաղաքում

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մշակութային համագործակցության շրջանակում Գավառի Լ. Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում համերգային ծրագրով հանդես եկավ Գերմանիայի Թյուրինգիա քաղաքի արական §Արս Մուզիկա¦ երգչախումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, համերգը կայացել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան եւ Գեղարքունիքի մարզպետարանի համագործակցության շնորհիվ։ Թյուրինգիայի երգչախմբին է միացել նաեւ Գավառ քաղաքի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը։ Համերգն ունկնդրել են Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, արվեստասերներ։ Երաժշտասերի դատին են ներկայացվել տարբեր երկրների կոմպոզիտորների մեղեդիներ։ Երգացանկում եղել են նաեւ հայ կոմպոզիտորներ Կոմիտասի եւ Մակար Եկմալյանի երգերը։ «Արս Մուզիկա» երգչախումբը ներկայացրել է կոմպոզիտորներ Յանաչեկի, Քոենի, Հենդելի, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, եվրոպական այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները, իսկ Գավառի երգչախումբը՝ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Յոհան Հայդնի, Ֆրանց Շուբերտի և այլոց երկերը։

«Այն, որ երաժշտությունը սփոփում է, ուրախություն պարգեւում մարդկանց եւ սահմաններ հաղթահարում, մենք կարողացանք հասկանալ մեր բազմաթիվ համերգների ընթացքում։ Մենք այս համերգների միջոցով անձամբ հնարավորություն ունեցանք ծանոթանալու այն երկրին ու ժողովրդին, որոնց հետ 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո կապված ենք զգացմունքային թելերով, մի երկիր, որտեղ քրիստոնեական հավատքը ավելի հին եւ խոր արմատներ ունի, քան աշխարհիս երեսին որեւէ այլ տեղ։ Ձեր առջեւ կանգնելը եւ երգելը մեծ պատիվ է մեզ համար»,- հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմեց գերմանական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Մայք Գրուխենբերգը։

«Համերգն անցավ լեփ-լեցուն դահլիճում, հանդիսատեսների բուռն ծափահարությունների ու ոգեւորության ալիքի ներքո։ Շատ հաճելի էր տեսնել նաեւ, թե Գավառի երգչախմբի սաներն ինչպիսի վարպետությամբ էին կատարում տարբեր երկրների հանրահայտ դասականների երգերը, նաեւ շատ հաճելի էր գերմանական երգչախմբի կողմից ունկնդրել հայ կոմպոզիտորների երգերը։ Մի խոսքով, այդ օրը գերմանական, հայկական ու այլ ժողովուրդների ստեղծած երգարվեստների մերձեցման օր էր, որն առաջացնում էր անհավանական տոնական բարձր տրամադրություն»,- նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը։

«Արս Մուզիկա» երգչախմբի հերթական համերգը տեղի կունենա օգոստոսի 27-ին, Գեղարքունիքի մարզի ԼիՃք գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին