Միջազգային

Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ

1 րոպեի ընթերցում

Ալժիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրը օգոստոսի 24-ից խզում է իր դիվանագիտական հարաբերությունները Մարոկկոյի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով Ալժիրի արտգործնախարար Ռատման Լամամրայի հայտարարությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախարարը մամլո ասուլիսի ժամանակ արված հայտարարությամբ մեղադրել է հարևան պետությանը «թշնամական գործողությունների» մեջ:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Վերջին տարիներին հյուսիսաֆրիկյան երկու երկրների հարաբերությունները սառեցված վիճակում են եղել: Վերջին 7 տարիների ընթացքում Ալժիրի և Մարոկկոյի միջև երկկողմ պաշտոնական որևէ հանդիպում տեղի չի ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում