Պլանավորում ենք ունենալ նոր, որակյալ սպառազինություն. Արշակ Կարապետյանը՝ Մոսկվայում

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը իր առջև ծառացած երեք հիմնական խնդիր է տեսնում նոր, արդիականացված բանակ ունենալու և երկրի անվտանգության մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին, որոնցից առաջինը նոր և որակով սպառազինություն, երկրորդը՝ զենքի սեփական արտադրություն ունենալն է և երրորդը՝ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև միջնորդներ թույլ չտալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին պաշտպանության նախարարն ասել է Մոսկվայում՝ «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում: Ընդ որում, նախարարը շեշտել է, որ բոլոր երեք խնդիրների կատարման մեջ կարևոր դեր է խաղալու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը, որը լիովին աջակցում է Հայաստանին:

«Կարող եմ ասել, որ «չէ» բառ չեմ լսել այստեղ: Եվ գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ: Մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, մենք պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց: Դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է՝ մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է», - ասել է Արշակ Կարապետյանը:

Երկրորդ խնդիրը, որն իր առջև դրել է պաշտպանության նախարարը, Հայաստանում զենքի սեփական արտադրություն ունենալն է: Արշակ Կարապետյանի խոսքով՝ այս հարցում ևս Հայաստանը աջակցություն է ստանում Ռուսաստանից համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով:

«Նորից եմ կրկնում՝ մենք, որպես ազգ, պետք է կարողանանք արտադրել սեփական զենքը», - ընդգծեց պաշտպանության նախարարը:

Երրորդ խնդիրը, որն իր առջև տեսնում է ՊՆ ղեկավարը, հետևյալն է՝ «թույլ չտալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով»:

«Կարծում եմ՝ այս երեք պայմանները պահպանելու դեպքում անպայման ստանալու ենք նոր, արդիականացված և 21-րդ դարին համահունչ բանակ և կարողանալու ենք դիմակայել հանդեպ առկա վտանգներին», - եզրափակել է Արշակ Կարապետյանը:

Հայերեն English Français Русский Türkçe

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է