Հունգարիան պլանավորում Է «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրել 2022 թվականից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան մտադիր Է 2022 թվականից արտադրել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հունգարիայի ԱԳ նախարարության ղեկավար Պետեր Սիյյարտոն:

«Առանց «Սպուտնիկ V» պատվաստանյութի մենք չԷինք կարող պատվաստման ամենահաջող արշավն անցկացնել Եվրամիությունում, ուստի ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ռուսաստանին ու Ռուսաստանի կառավարությանը եւ հատկապես արտաքին գործերի նախարարին՝ նրանց կողմից ցուցաբերված աջակցության համար: Պատվաստանյութի արտադրության արտադրամասը կկառուցվի Դեբրեցեն քաղաքում, որտեղ նաեւ մենք ձեռնամուխ կլինենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը: Սկսած 2022 թվականի վերջից՝ արդեն հնարավորություն կլինի ռուսաստանյան թույլատրագրով պատվաստանյութ արտադրել»,-Հունգարիայի արտգործնախարարն ասել Է մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ անցկացված բանակցությունների արդյունքները:

Նա ճշտել Է, որ այդպիսով կկրճատվի Հունգարիայի խոցելիությունը, ինչպես նաեւ երկրի համար կավելանա արտաքին տնտեսական օգուտը: «Մենք կկարողանանք նաեւ պատվաստանյութը մատակարարել արտասահմանյան շուկա»,-հավելել Է Սիյյարտոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր