ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներն օգոստոսի 21-ի ժամը 19։01-ին մարել են օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Երևանի Մարտիրոսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի տարածքում գտնվող անասնագոմում բռնկված հրդեհը։ Դեպքի վայրում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Աղբյուրն«Արմենպրես»-ին հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 20-ին, ժամը 06։01-ին: Այդ ժասմանակ այրվելիս է եղել անասնագոմի տանիքի մոտ 1600 քմ հատված և 2000 հակ անասնանկեր: