Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի «Արմիա 2021» ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացմանը
1 րոպեի ընթերցում
![Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի «Արմիա 2021» ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1061366.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 22-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։