ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ նա մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն արդեն ժամանել է Երեւան։
ՀՀ վարչապետի աշխատակազմից նաև հայտնում են, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները։