Պաշտոնական

Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կարևորել են պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կարևորել են պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարեւորել է Չինաստանի հետ մեր երկրի արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով մի շարք ոլորտներում գրանցած շոշափելի արդյունքները:

Անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ շնորհիվ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի՝ բոլոր ջանքերն ուղղվելու են ձեւավորված համագործակցության ամրապնդմանը եւ զարգացմանը: Նա կարեւորել է Չինաստանի հետ պառլամենտական բարեկամական խմբերի գործունեության վերսկսման անհրաժեշտությունը, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

ԱԺ նախագահն ընդգծել է համավարակի պայմաններում ճիշտ ժամանակին Չինաստանից ստացած անհրաժեշտ օգնության փաստը՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին:

Դեսպանը ևս շնորհակալություն հայտնել ընդունելության համար՝ շնորհավորելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հավաստելով Չինաստանի պատրաստակամությունը բազմաոլորտ փոխգործակցության հարցում՝ դեսպանը կարեւորել է բարեկամական խմբերի փոխայցելությունների անհրաժեշտությունը:

Նրա խոսքով՝ նման այցելություններն առավել առարկայական են դարձնում ամուր հիմքերի վրա դրված Հայաստան-Չինաստան հարաբերությունները:

Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին հետագա համագործակցության օրակարգեր մշակելու շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում