Մարզային

Սեւանա լճի մակարդակը նախորդ օգոստոսի 18-ի համեմատ նվազել է 5 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ օգոստոսի 18-ի համեմատ նվազել է 5 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի 18-ի համեմատ նվազել է 5 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 67 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 72 սանտիմետր նիշի դիմաց։ Նույն օրվա դրությամբ ոռոգման նպատակներով այս տարվա ընթացում Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 168 միլիոն 244 հազար խորանարդ մետր ջուր։ Արփա-Սեւան թունելային ջրատարով այս տարի Սեւանա լիճ է տեղափոխվել 134 միլիոն 75 հազար խորանարդ մետր ջուր։

ՀՀ կառավարության որոշմամբ, ելնելով ստեղծված իրավիճակից, Սեւանա լճից կիրականացվի լրացուցիչ ջրառ՝ մինչեւ 75 միլիոն խորանարդ մետր ծավալի շրջանակներում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում