Քաղաքականություն

Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բուդապեշտ, որի ընթացքում կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ նախատեսված է կարծիքների փոխանակում միջազգային խնդիրների շուրջ, այդ թվում կորոնավիրուսային համավարակին հակազդելու, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում