Տարածաշրջանային

Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր Վրաստանում վարակվել Է ավելի քան կես միլիոն մարդ

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր Վրաստանում վարակվել Է ավելի քան կես միլիոն մարդ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 4921-ով: Մահացել Է 58 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 501 հազար 297 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 4471 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր՝ 436 հազար 977 հիվանդ, մահացել Է 6590-ը: Մեկ օրում արվել Է 49 հազար 468 թեստ, այդ թվում 29 հազար 152-ը՝ հակագենի եւ 20 հազար 316-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 9,95 տոկոս, վերջին 14 օրում՝ 10,78 տոկոս, վերջին յոթ օրում՝ 11,01 տոկոս:

Պատվաստումներ Է ստացել 883 հազար 570 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 26 հազար 363 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 79 քաղաքացի, ստացիոնարներում՝ 7133, քովիդ-հյուրանոցներում՝ 3555 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում