Պաշտոնական

Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից:

2021 թվականի հուլիսի 14-ին Արմեն Գրիգորյանն ազատվել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Մինչև Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելն Արմեն Գրիգորյանը կատարում էր ԱԳ նախարարի պարտականությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում