Հասարակական

Զինված ուժերը վերահսկում են երկրի սահմանները. ԱԺ-ում փակ քննարկում է տեղի ունեցել սահմանին իրադրության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Զինված ուժերը վերահսկում են երկրի սահմանները. ԱԺ-ում փակ քննարկում է տեղի ունեցել սահմանին իրադրության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում փակ քննարկում է տեղի ունեցել սահմանին իրավիճակի վերաբերյալ, որին մասնակցել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը՝ ասելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ինչպես արևելյան սահմանագոտում, այնպես էլ՝ Երասխ-Սադարակ ուղղությամբ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ:

«Ես խմբակցությունների անդամներին ներկայացրեցի՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ու ներկա դրությամբ ինչպիսին է այն: Կարող եմ փաստել, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունում Զինված ուժերը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան, ու եթե մեր հանրության շրջանում տարածվում են տեղեկություններ, թե մենք ունենում ենք կորուստներ, իսկ հակառակորդը անկորուստ է, ապա պետք է ասեմ, որ դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում. հակառակորդը նույնպես ունի կորուստներ՝ մարդկային, ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները, և Զինված ուժերին, մեր բանակին առաջադրված այդ խնդիրը մենք կատարելու ենք պատվով», - ասել է գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքը, ի դեմս խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, օգոստոսի 17-ի նիստին առաջարկել էր փակ կամ բաց ռեժիմով քննարկել սահմանային իրավիճակը՝ հաշվի առնելով տիրող լարվածությունը, գրանցված նոր միջադեպերը և ստացվող իրարամերժ տեղեկությունները:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջան

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել սահմանագոտու արևելյան հատվածի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

Բանակ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային խաղերին մասնակից թիմերի քանակը կրկնապատկվել է

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

Բանակ

ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Եվրոպա

ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում