Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար. Աննա Հակոբյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են աշխատանքից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆայել Գևորգյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության er-gov.am կայքում:
Վարչապետի այլ որոշումներով Աննա Հակոբյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: