ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավրոս Սափեյանը նշանակվել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման կայքից:
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասով՝
1. Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: