Մաքսային ծառայության մասով իրականացվում են 25-ից ավելի նախագծեր. Ռուստամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուuտամ Բադասյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Կոմիտեի ղեկավարը ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առանձնահատուկ կարևորություն ունի: Ռուստամ Բադասյանը գոհունակությամբ նշել է, որ այս գործում ստորաբաժանումը դրսևորել է պատշաճ նախաձեռնողականություն:

Աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավարին ներկայացվել են իրականացված աշխատանքները և ընթացիկ նախագծերը, այդ թվում՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրով հաստատված միջոցառումների կատարման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել մեծ ծավալի տվյալների (Big Data)վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգին, ինչպես նաև՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ «խելացի» ռիսկերի կառավարման մեխանիզմներին:

ՊԵԿ նախագահին ներկայացվել են նաև էլեկտրոնային համակարգերի զարգացմանն ուղղված քայլերը՝ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, համակարգերի վեբ և մոբայլ տարբերակների, ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների հարթակի և այլ ենթակառուցվածքների ներդրման և բարելավման ուղղությամբ։ Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է հարկ վճարողների հետ շփումները կազմակերպել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անձնական գրասենյակի միջոցով:

Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ մաքսային ծառայության մասով իրականացվում են 25-ից ավելի նախագծեր՝ ռիսկերի կառավարման համակարգի, ազգային մեկ պատուհանի, էլեկտրոնային հայտարարագրերի կատարելագործման և այլ ուղղություններով: Անդրադարձ է կատարվել նաև մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարներն էլեկտրոնային եղանակով վճարելու հարթակին:

Խորհրդակցությանն ընդգծվել է ՊԵԿ ցանցային և սերվերային սարքավորումների արդիականացման կարևորությունը։ Այդ համատեքստում քննարկվել են նաև հարկ վճարողներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների համակարգի վերջին շրջանում խափանումների պատճառները: ՊԵԿ նախագահը կարևորել է խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը հարկ վճարողներին լրացուցիչ անհանգստությունից զերծ պահելու համար: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո և հանձնարարել է ներկայացնել լուծման հստակ մեխանիզմներ:

Նրան է ներկայացվել նաև ենթակառուցվածքների և էլեկտրոնային կառավարման համակարգերի սպասարկման հայտերի գրանցման, հաշվառման և հետագծելիության առցանց համակարգի աշխատանքն ու արդյունավետությունը, այլ գերատեսչությունների հետ գործակցությունը, մասնավորապես՝ տեղեկությունների փոխանակման մասով:

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը վստահեցրել է, որ նախանշված միջոցառումների իրագործման համար ամենօրյա աշխատանք է տարվում, ընդգծելով, որ քննարկումը լրացուցիչ լիցք կհաղորդի ստորաբաժանման աշխատանքին:

Խորհրդակցության ավարտին ՊԵԿ նախագահը շրջել է տվյալների մշակման կենտրոնում, հետևել աշխատանքների կազմակերպման ընթացքին:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան