Ալեն Սիմոնյանն ու Ուրուգվայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրների հարաբերությունները զարգացնելու հեռանկարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը:

«Անկախ այն փաստից, որ Հայաստանին և Ուրուգվային բաժանում է աշխարհագրական չափազանց մեծ հեռավորությունը, դրանից մեր երկրների և ժողովուրդների հարաբերությունները երբեք չեն տուժել»¦,-ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Խոսելով հայ-ուրուգվայական միջպետական կապերի մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է ծավալել փոխշահավետ համագործակցություն:

«Մեր երկրների միջև բարեկամությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և փոխաջակցության վրա»,-ասել է նա:

Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել 2019-ին Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, ինչը կարևոր խթան է երկկողմ փոխգործակցության համար: ԱԺ նախագահը նաև ողջունեց առաջիկայում Հայաստանում Ուրուգվայի դեսպանատան բացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուրուգվայի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Հյուրը խոսել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բարեկամական խմբերի միջև համագործակցությանը: Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում կստեղծվի Ուրուգվայի հետ ներկայացուցչական կազմով բարեկամական խումբ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է.

«Հայաստանում բոլորը գիտեն, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է»:

Այս համատեքստում Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն տեղեկացրել է, որ երեկ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նա նշել է, որ Հայաստանի պատմությունը կարելի է ամփոփել երկու բառի մեջ՝ ցավ և հույս: Ցավ, որին ողջ պատմության ընթացքում առերեսվել է հայ ժողովուրդը, բայց հույս՝ հետագա հրաշալի ապագայի համար, որը սպասում է հայ ժողովրդին;

Կողմերը խոսել են նաև Ուրուգվայում մեծաթիվ հայ համայնքի մասին՝ ընդգծելով նրա դերը հայ-ուրուգվայական կապերի ամրապնդման գործում:

Հայերեն Français Русский Türkçe

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres