Հայտնել են շամանների թիվը Ռուսաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտավորապես 4 հազար շաման Է աշխատում Ռուսաստանում, նրանց քանակն ամեն տարի աճում Է: Այդ մասին Շամանների համառուսաստանյան երրորդ համագումարում, որն ամեն տարի անցկացվում Է Տուվայի մայրաքաղաք Կիզիլում, ՌԻԱ Նովոստին հայտնել Է Ռուսաստանի գլխավոր շաման Կարա-օօլ Դոպչուն-օօլը, հաղորդել Է «Արմենպրես»-ը:

«Ամբողջ Ռուսաստանում շամանների թիվն ամեն տարի ավելանում Է: Նրանք կազմում են շուրջ 4 հազար»,-հաղորդել Է նա:

Կարա-օօլ Դոպչուն-օօլի խոսքով՝ Ռուսաստանում շամաններին են դիմում տարբեր ազգության եւ դավանանքի մարդիկ: «Շամանիզմում ազգության եւ դավանանքի տարբերություններ չկան: Շամանը պարտավոր Է օգնել մարդուն՝ օգտագործելով բնության ուժը»,-ընդգծել Է նա:

Անցկացված համագումարում որոշում Է ընդունվել՝ դիմել ՌԴ կառավարությանը՝ խնդրելով շամանիզմն ընդունել որպես Ռուսաստանի ավանդական կրոն, քննարկվել են նաեւ շամանների համառուսաստանյան կրոնական կազմակերպություն եւ շամանի «պատվի կոդեքս» ստեղծելու հարցերը՝ նվիրված անվայել գործողություններին: Դոպչուն-օօլը, ելույթ ունենալով համագումարում, նաեւ կոչ Է արել շամաններին՝ ընդունել ժամանակակից սլավոնական հեթանոսության ներկայացուցիչների հավատալիքները:

Շամանների համառուսաստանյան առաջին համագումարը տեղի Է ունեցել Կիզիլում, 2018 թվականին: Շամանների կիզիլյան տեղական կրոնական կազմակերպության՝ «Ադիգ-ԷԷրենի» («Արջի ոգի») ղեկավար Կարա-օօլ Դոպչուն-օօլն այստեղ ընտրվել Է Ռուսաստանի գլխավոր շաման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/

Հայերեն Русский

Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ օրենսդրական նախաձեռնություն

Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի համաձայնագիրը ներառում է ուրանը մինչև 20% հարստացնելու պլան. WSJ

Հայաստանում այս տարվա 8 ամիսներին հարկային եկամուտների հավաքագրումն ավելացել է 14․6 տոկոսով

Ձորագյուղի Սանգար ամրոցը և շրջակայնքի հին բնակատեղիները

Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Չինաստանի նախագահը Եգիպտոս այցի ընթացքում կոչ է արել մշակել Մերձավոր Արևելքի անվտանգության նոր շրջանակ

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ

Կառավարությունը սեպտեմբերին կշարունակի գյուղարտադրանքի որոշակի տեսակների արտահանման ծախսերի փոխհատուցման տրամադրումը

50 նոր դպրոցի կառուցում՝ ԱԶԲ-ի ծրագրով. Կառավարության որոշում