Հասարակական

Սիսիանի համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել Արթուր Սարգսյանը, ով «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը:

«Տեղեկացնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ, 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում«,- գրել է Խաչատրյանը:

Արթուր Սարգսյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով:

Հուլիսի 17-ին Արթուր Սարգսյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Հայերեն Русский

Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է Շիրակի մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Արաբկիրում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 9 բակային տարածք՝ շուրջ 180 ավտոտնակի տեղում

Պատրաստ ենք ընդլայնել ու խորացնել երկկողմ համագործակցությունը՝ խթանելու չին-հայկական հարաբերությունները․ Չինաստանի նորանշանակ դեսպան

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը Եվրոպայի առաջնության չեմպիոն է. Խաչատրյանը դարձավ արծաթե մեդալակիր

Ղազախստանը չի նախատեսում միանալ ԲՐԻԿՍ-ին

ԱՄՆ-ն սպառնում է դուրս գալ Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը

Քրեակատարողական ծառայությունը, ԵՊՀ Իրավագիտության ու Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետները համագործակցության հուշագիր են կնքել

Ռուսաստանը պատրաստ է զինադադարի, եթե Ուկրաինան դադարեցնի զորահավաքն ու զենք չստանա․ Նեբեզնյա

Կարեն Խաչանովը դուրս մնաց «Ռոլան Գարոս»-ից

Թրամփի առևտրային պատերազմը ընկերություններին հասցրել է առնվազն 34 միլիարդ դոլարի վնաս. Reuters